Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր մամուլի ասուլիսի ընթացքում ամփոփեց 2014-ը և ներկայացրեց կրթության բնագավառում հինգ կարևոր ձեռքբերումները:
Նախարարի խոսքով` այս տարվա հինգ խոշոր ծրագրերն են` Ուսանողների սոցիալական աջակցության աննախադեպ փաթեթ, նորարարական ծրագրերի ներդրում: Տասը բարձրագույն ուսումնական հաստատություն 3.2 մլն ԱՄՆ դոլար ստացավ կրթական ծրագրերի համար: Նոր հանրակրթական ծրագրի մեկնարկը, որը նույնպես երկարաժամկետ գործողությունների ծրագիր է, «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի նոր խմբագրման ընդունումը, որով մենք հայտ ենք ներկայացնում անցնել տոտալ ներառական կրթության, աշակերտական միջազգային օլիմպիադաների արդյունքներն են: