Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գովեստի խոսքեր է հասցեագրել իր սան Էդեն Ազարին:
«Ես երբեք չեմ անհանգստացել այն մասին, որ Ազարը կարող է հեռանալ թիմից: Հանդիպել եմ նրա հոր հետ: Մեր զրույցից հետո ես հստակ պատկերացում ունեմ Էդենի ծրագրերի մասին:
Կարծում եմ, որ նա կարող է «Չելսի»-ի լեգենդ դառնալ»,- Daily Express-ը մեջբերում է պորտուգալացի մասնագետի խոսքերը: