Saturday, 20 04 2024
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը

Ինչու է Վայոց Ձորի մարզպետի տեղակալը ազատվել աշխատանքից և ով է հավակնում այդ պաշտոնին

Թեև Վայոց Ձորի նորանշանակ մարզպետ՝ ՀՀԿ-ական Հարություն Սարգսյանը նշանակվելուց հետո հայտարարեց, թե չի ազատվելու նախկին մարզպետի կադրերից, սակայն երեկ մենք ականատես եղանք նրա հավաստիացումների ճիշտ հակառակին: Հարություն Սարգսյանի առաջարկով վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ ազատեց Վայոց Ձորի փոխմարզպետ Արամ Գրիգորյանին զբաղեցրած պաշտոնից:

Մարզպետը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, թե այդ ազատումը չի նշանակում, որ ինքը կադրային ջարդ է սկսել և ազատվում է Էդգար Ղազարյանի կադրերից: «Ի՞նչ է նշանակում Էդգար Ղազարյանի կադր: Ղազարյան էդգարն էլ է մեր գործընկերը, Արամ Գրիգորյանն էլ: Ուղղակի տենց ստացվեց: Գրիգորյանի ազատումն այլ բաներով էր պայմանավորված, այլ խնդիրներ կային, թե չէ ինքը ինձ էլ շատ հարազատ մարդ էր»,- ասաց Սարգսյանը՝ հրաժարվելով մանրամասնել, թե հատկապես ինչ խնդիրներով էր պայմանավորված իր տեղակալի ազատումը:

Մարզպետը հերքեց նաև լուրերը, թե պատրաստվում է թափուր աշխատատեղերը համալրել իր կադրերով: «Ոչ, ոչ, դեռ ոչ: Էդ կարգի բան չկա: Ու դեռ ոչ մեկն էլ չի փոխարինում Գրիգորյանին»:

Մինչդեռ «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ մարզպետը փոխմարզպետի թափուր տեղի համար արդեն իսկ հավակնորդ ունի, և նա իր աներձագն է՝ Վասիլ Ասլանյանը, ով այս պահին, Սարգսյանի մարզպետ նշանակվելուց հետո, Վայքի քաղաքապետի պաշտոնակատարն է:

Եվ Վայքի քաղաքապետի ընտրություններից հետո մարզպետը նրան կտեղափոխի մարզպետարան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում