Sony Pictures Entertainment կինոընկերությունը հայտարարել է, որ այլընտրանքային հարթակներ է փնտրում «Հարցազրույց» ֆիլմի ցուցադրության համար, որն ավելի վաղ հետ էր կանչվել վարձույթից: Այս մասին հայտնում է Hollywood Reporter-ը:
«Մենք շարունակում ենք հուսալ, որ յուրաքանչյուրը, ով ցանկանում է դիտել այդ ֆիլմը, կստանա հնարավորություն»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ:
Ընկերությունն այդ հայտարարությունը տարածել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից հնչեցված քննադատությունից անմիջապես հետո: Վերջինս հայտարարել է, որ վարձույթի չեղարկմամբ կինոընկերությունը սխալ է գործել: