ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման «Հարցազրույց» ֆիլմի դերասան Ջեյմս Ֆրանկոյի անունը շփոթել է ամերիկացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ Ջեյմս Ֆլակոյի անվան հետ: Այս մասին հաղորդում է Washington Post-ը:
Օբաման սխալը թույլ է տվել մամլո ասուլիսի ժամանակ՝ կապված Sony ընկերության վրա ցանցահենային հարձակման հետ:
Ֆլակոյի խոսքերով՝ ինքը հպարտ է, որ Օբաման շփոթել է իր անունը, և հայտարարել է, որ պատրաստ է լսել «նախագահ Օբակայի» մամլո ասուլիսներն ամեն օր: