«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երեկ էլ Ամանորյա քեֆ է արել Արաբկիր վարչական շրջանի ներկայացուցիչների հետ: Միջոցառումը մեկնարկել է 19.30-ի սահմաններում: Արաբկիր վարչական շրջանի իշխանական ներկայացուցիչների քեֆ-ուրախությունը կազմակերպել են «Աֆրիկյանների պանդոկում»:
Մեր տեղեկություններով՝ այս «ուտուշ-խմուշին», վարչական շրջանի աշխատակազմից բացի, մասնակցել են նաև Սերժ Սարգսյանի կրտսեր դստեր ամուսինը՝ Հայկ Խաչատրյանը, ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Սարգսյանը (ՍԱՍ-ի Արտակ), ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, Աժ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը, Աժ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը և այլք:
Հիշեցնենք, որ նախօրեին էլ Տ. Մարգարյանը Դավիթաշեն վարչական շրջանի աշխատակիցների հետ էր Նոր տարին ռեստորանում նշել, որին, ի թիվս այլ անձանց, մասնակցել էր նաև ՀՀ փոխոստիկանապետ, ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։