L’Oreal-ը և Unilever-ը, ինչպես նաև եվրոպական 11 ընկերություններ տուգանվել են ֆրանսիական հակամոնոպոլային գերատեսչության կողմից ապրանքների գներն արհեստականորեն բարձրացնելու պատճառով: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը:
Տուգանքի ընդհանուր գումարը կազմում է 1.17 մլրդ դոլար: Այդ գումարից 235.4 մլն դոլարը պետք է վճարի L’Oreal-ը: Դա ամենամեծ տուգանքն է: Unilever-ը տուգանվել է 212.4 մլն դոլարով: