ԱՄՆ-ն գտնվում է զարգացման ճիշտ ուղու վրա, ուրբաթ օրը հայտարարել է երկրի նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը կայացած մամլո կոնֆերանսին, գրում է RIA Novosti-ն:
«Մեկ տարի առաջ մամլո կոնֆերանսին ես ասել եմ, որ 2014-ը գործողությունների տարի կդառնա: Անկասկած, մենք տնտեսության, դատական համակարգի բարեփոխումների, այլ ոլորտների համար շատ բան պետք է անենք: Սակայն կասկած չկա, որ մենք ճիշտ ուղու վրա ենք»,- ասել է Օբաման:
Նա հիշեցրել է, որ երկրի տնտեսական աճը շարունակվում է «57 ամիս շարունակ»: Դրանից բացի, նրա խոսքերով՝ «ամերիկյան ընկերությունները 11 միլիոն աշխատատեղեր են ստեղծել»:
Դրա հետ մեկտեղ Օբաման հատուկ նշել է, որ «ԱՄՆ-ն այժմ նավթի և բնական գազի արդյունահանման համաշխարհային առաջատար է հանդիսանում»: