Կատալոնիայի բնակիչների մեծամասնությունը դեմ են հանդես գալիս Իսպանիայից ինքնավար մարզի առանձնացմանը` 2012-ից ի վեր առաջին անգամ: Այս մասին են վկայում Հասարակական կարծիքի ուսումնասիրության կենտրոնի տվյալները, գրում է Ria Novosti-ն:
Եթե այժմ հանրաքվե տեղի ունենար, կատալոնացիների 45.3 տոկոսն անկախությանը դեմ կքվեարկեին, իսկ անկախ պետությանը կսատարեին 44.5 տոկոսը: Իսպանիայում Կատալոնիայի առանձնանլուն դեմ մարդկանց թիվ է արձանագրվել 2012-ից ի վեր առաջին անգամ: Այդ ժամանակ ինքնավարության կառավարությունը սկսեց Իսպանիայից անջատման քայլեր ձեռնարկել: