Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը պաշտոնապես դարձել է ղազախական «Տոբոլ»-ի ֆուտբոլիստ, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Մկրտչյանը մարզական կարիերան սկսել է «Փյունիկ»-ում, որից հետո տեղափոխվել է Դոնեցկի «Մետալուրգ» (47 խաղ, 8 գոլ): Այնուհետև նա համալրել է Մախաչկալայի «Անժի»-ի կազմը՝ անցկացնելով 13 խաղ: