Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը խոսել է թիմի ֆուտբոլիստներ Ռադամել Ֆալկաոյի և Անխել Դի Մարիայի մասին, ովքեր, ամենայն հավանականությամբ, կմասնակցեն «Ասթոն Վիլա»-ի դեմ հանդիպմանը, տեղեկացնում է BBC-ն:
«Դի Մարիան այս շաբաթ մարզվել է մեր հետ: Ամեն ինչ կախված կլինի նրա մարզավիճակից: Հնարավոր է, որ նա հայտնվի պահեստայինների նստարանին: Ես դեռ որոշում չեմ կայացրել:
Ֆալկաոն, ամենայն հավանականությամբ, պատրաստ է խաղալ»,- հայտարարել է Վան Գալը: