«Ճիշտ չեք ասում: Ես բոլոր տեղերը մարդիկ եմ ուղարկել և ճշտել ենք, որ այն մեծ մասամբ 200 դրամ է, որոշ տեղերում էլ 210 դրամ: Ձեր նշած գինը որևէ տեղ չկա»,- այսօր ՀՀԿ ԳՄ նիստից առաջ լրագրողներին ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը` ի պատասխան այն պնդմանը, թե գազալցակայաններում երեկվա հայտարարությունից հետո գազի գինը չի իջել: