Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի դարպասապահ Ջո Հարթը նոր պայմանագիր է կնքել թիմի հետ, տեղեկացնում է «քաղաքաբնակներ»-ի պաշտոնական կայքը:
Ըստ նոր պայմանագրի` Հարթի նոր պայմանագրի ժամկետը կլրանա 2019 թվականին:
«Անչափ ուրախ եմ: Երկար ժամանակ է, ինչ հանդես եմ գալիս այստեղ և ցանկանում եմ, որ այս ամենը շարունակական բնույթ կրի»,- հայտարարել է Հարթը: