Ամերիկյան կինոընկերությունների ասոցացիան (MPAA) պատասխանել է Google-ի կողմից «Գողիաթ» նախագծի քննադատությանը: Այն համացանցում ցանցահենության դեմ պայքարի գաղտնի և ամբիցիոզ ծրագիր է, գրում է The Verge-ն: Այդ ծրագրի մասին հայտնի է դարձել Sony-ից առևանգված փաստաթղթերից:
Նախօրեին Google-ը հայտարարել է, որ «խորապես անհանգստացած է» MPAA-ի` համացանցում կոնտենտի արգեափակման նոր օրենքներ սահմանելու ցանկության առնչությամբ` վերջինիս մեղադրելով համացանցում գաղտնի գրաքննություն վարելու մեջ:
MPAA-ի մամլո քարտուղարը հայտարարել է, որ Goggle-ի` իրեն խոսքի ազատության պաշտպան ներկայացնելու փորձերը խայտառակ և ամոթալի են: