Thursday, 25 04 2024
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են

Նոր շոկի շանսերը նվազեցին, բայց հարկավոր է ձեռքը պահել պուլսի վրա

«Առաջին լրատվական» Realpolitik հաղորդաշարի հյուրն է Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի խորհրդի նախագահ, ԿԲ խորհրդի նախկին անդամ Ահարոն Չիլինգարյանը:

Վերջին օրերին այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանի ֆինանսական, արտարժույթի շուկայում, որքանո՞վ էր սպասելի, կանխատեսելի, և ի՞նչ սպասումներ ունեք, որքանո՞վ ենք մենք ապահովագրված նման նոր կոլափսներից:

 –Որ նման բան կարող էր պատահել, շատ երկրների համար ընդունելի ձևակերպում էր, այդ թվում նաև Հայաստանի համար, առավել ևս, որ փոքր երկրները նման հարցերում ավելի խոցելի են լինում: Մեր աչքի առաջ տեսնում ենք, որ ավելի մեծ երկրներում են նման խնդիրներ առաջանում: Փոքր երկրները տարբեր պատճառներով ավելի շատ ազդակների ներքո են: Կոնկրետ Հայաստանը, պատմականորեն այնպես է ձևավորվել, որ մենք ներմուծման նկատմամբ հակվածություն ունեցող երկիր ենք: Ոչ թե հակվածություն, այլ կախվածություն: Դա բնական մի բան է՝ աշխարհը, մենք էլ: Ժամանակ է պետք, որ մենք կարողանանք արտահանումը փոխարինել սեփական արտադրությամբ և այդ կապակցությամբ այս պահին, եթե նայենք արտաքին առևտրի վիճակագրությունը, ապա մենք մոտավորապես 3 անգամ ավելի ներմուծում ենք, քան կարողանում ենք արտահանել: Դա մեծ ֆունդամենտալ խնդիրներ է առաջացնում Հայաստանի համար:

Բայց դրա համար կային բավականին լուրջ ներքին պատճառներ: Դեռ 2005-2006 թթ. Կենտրոնական բանկի ընդունած որոշումների արդյունքում, երբ էապես արժեզրկվեց դոլարը, և դրանով եղած հնարավորություններն էլ սահմանափակվեցին, արտահանումների ծավալը էականորեն նվազեց, և երկրում առաջացավ գոնե այսօրվա վիճակը:

 –Ես դեմ չեմ, որ երկար ժամանակահատվածում նայենք իրողություններին: Ավելի հակված կլինեմ վերջին տարիները նայել այն պարզ պատճառով, որովհետև աշխարհում փոփոխությունների դինամիկան շատ բարձր է, և եթե վերցնենք 2009-ի ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո թե ինչ տեղի ունեցավ Հայաստանում, ապա որոշակի ժամանակահատվածում կայունացում եղավ, տնտեսական աճ գրանցվեց, այնուամենայնիվ, կային մի քանի խորքային խնդիրներ, որոնք որոշակի դեպքերում ամբողջությամբ մեր վերահսկողության ներքո չեն և դրանք սկսեցին իրենց ազդեցությունն ուժեղացնել: Եթե այդ տեսակետից նայենք, ապա այո, հնարավոր էր, որ առաջանար այսպիսի իրավիճակ և դրան պետք է պատրաստ լինել:

Որքանո՞վ է այս ճգնաժամը ազդված դրսից, և որքանո՞վ որոշիչ էին ներքին պատճառները:

Երկուսը հավասարաչափ են, դժվար է տոկոսով չափել: Իհարկե կային և ներքին, և արտաքին պատճառներ: Դրանց ազդեցության աստիճաններ տարբեր էին: Հաշվի առնելով, որ խոցելիության աստիճան կա, Կենտրոնական բանկը, որտեղ ես պատիվ եմ ունեցել աշխատելու, վաղուց էր պատրաստ նման խնդիրների: Ինչպես և աշխարհի այլ կենտրոնական բանկեր, մեր Կենտրոնական բանկը ևս գործիքներ ունի, և դրանք տարիների ընթացքում են ձևավորվել և կիրառման գործիքներն են ստեղծված: Մենք ունենք ազգային արժույթը, մենք այդ իմաստով որոշակիորեն ինքնուրույն քաղաքականություն իրականացնելու հնարավորություն ունենք: Դա այս խնդրի լավ կողմն է: Մեր դրամավարկային քաղաքականությունը կարող ենք իրականացնել, և ես կարծում եմ, եթե մենք այդ ինքնուրույնությունը, օրենսդրությունը չունենայինք և այդ իմաստով վարժ, փորձված ավանդույթներ, գործիքներ, ռեսուրսներ, անձնակազմ չլիներ, ենթադրում եմ, որ իրավիճակը կարող էր ավելի ծանր լինել:

Մենք ունեցանք Կենտրոնական բանկի նախագահի մամլո ասուլիս, նաև կառավարության ղեկավարի շատ խիստ հայտարարություններ: Արթուր Ջավադյանը հայտարարեց, որ Հայաստանում դրամը գերարժեզրկված է, դոլարը՝ գերարժևորված և՝ իրավիճակի կտրուկ փոփոխություն: Ասում են, որ խոսքային ինտերվենցիա է տեղի ունեցել և ոչ թե դոլարային: Առաջին անգամ մենք ականատես եղանք, որ Կենտրոնական բանկը մեծ ծավալով դոլարային ներարկում չարեց տնտեսության մեջ, բայց մենք բավականին լուրջ արդյունք ունեցանք: Որքանո՞վ է հուսալի այս վիճակը և որքանո՞վ տևական կարող է կանխատեսելի լինել մարդկանց համար, որպեսզի մենք չապրենք այն, ինչ վերջին օրերին ապրեցինք:

 –Մի քանի գործոններ կան, որոնք ինձ հիմք են տալիս ասելու, որ միայն խոսքով չէ: Թեև ասեմ, որ խոսքը շատ կարևոր գործիք է, մանավանդ՝ ուժեղ կառույցի ղեկավարի խոսքը: Ուզում եմ ասել, որ այդ խոսքերը պատահական չեն: Կենտրոնական բանկն իրականում Հայաստանում օրենքով ու իրավասություններով է, որոնք դեռ սպառված չեն, և նա կարող է գործարկել: Բացի այն, որ իր խոսքը հիմք ունի այդպես արտահայտվելու համար, կարծում եմ՝ նաև որոշակի գործիքներ են գործադրվել, մասնավորապես ինչ-որ չափի ինտերվենցիաներ եղել են: Բացի այդ, եթե գիտեք, Կենտրոնական բանկը այլ գործիքներ էլ է կիրառել, դրանցից որոշները կարճաժամկետ են, որոշները երկարաժամկետ ազդեցություն են ունենալու: Օրինակ, դեկտեմբերի 3-ին կարճաժամկետ փոխառությունները, որ տրամադրում էին, բանկերին տոկոսադրույքի որոշակի բարձրացում իրականացրեց: Եվ դա ինչ-որ տեղ իր ազդեցությունն ունեցավ:

Կենտրոնական բանկը հայտարարում էր, որ մինչև տարեվերջ օրական 6 մլն դոլար կվաճառի շուկային և կարծես դրանով թափանցիկ էր ուզում դարձնել իր գործողությունները: Բայց մենք ունեցանք մի իրավիճակ, երբ տարբեր տնտեսագետներ կշտամբում էին Կենտրոնական բանկին այդչափ թափանցիկության համար: Երեկ մենք, փաստորեն, 4 մլն դոլարի վաճառք տեսանք շատ բարձր գնով՝ 570 դրամով, իսկ այսօր վաճառք չի կայացել, որովհետև ցանկացող չի եղել:

 –Ինչպես տեսնում եք, տարբեր տեսակի գործիքները սկսում են աշխատել: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ շատ պրոֆեսիոնալ չի լինի անպայման ենթադրել, որ էջը փակվեց, խնդիրները լուծվեցին: Կարևորը ստաբիլության փուլ ենք մտնում:

Ամենակարևորը՝ իմանանք, թե որքան խորքային են այն խնդիրները, որոնք առաջացրին այդ վիճակը, և դրանից նոր մենք կհասկանանք, թե որքանով ենք ապահովագրված նման տատանումներից:

Խնդիրը բավականին բարդ է: Որևէ մեկը՝ առավել ևս ես, չեմ կարող վստահորեն ասել, թե որոնք էին ճշգրիտ պատճառները կամ դրանք կդադարեն ազդել, կամ դրանց ազդեցությունը էականորեն ցածր կլինի: Սակայն իմ կարծիքով՝ հարկավոր է այն հաղորդագրությունն ունենալ, որ խնդիրները բարդ են, բայց դրանց հետ աշխատելու հնարավորությունների ցանկը ևս փոքր չէ: Մենք ունենք մեր կառույցը, որը դրանով զբաղվում է սահմանադրորեն: Իհարկե, կառավարությունը միանշանակորեն օժանդակում է այդ հարցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում