ԱՄՆ ղեկավարած կոալիցիան Իրաքում և Սիրիայում ԴԱԻՇ-ի (Իրաքի և Շամի իսլամական պետություն) դիրքերին 15 ավիահարված է հասցրել: Այս մասին գրում է Reuters-ը:
Իրաքում 11 ավիահարվածի հետևանքով ոչնչացվել են գրոհայինների տրանսպորտային միջոցներ, ինչպես նաև շինությունները, որտեղ գտնվել են իսլամիստները:
Սիրիայում 4 ավիահարված է հասցվել: Դրանց հետևանքով տուժել են շենքերը, որտեղ գտնվել են ԴԱԻՇ-ի «ուսուցման կենտրոնները»: