Անգլիական «Սաութհեմփթոն»-ի կիսապաշտպան Մորգան Շնեյդերլենը հետաքրքրել է Լոնդոնի «Արսենալ»-ին, տեղեկացնում է Daily Telegraph-ը:
Ըստ աղբյուրի` «զինագործներ»-ը կփորձեն ձեռք բերել 25-ամյա ֆրանսիացուն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Հաղորդվում է, որ վերջինիս ծառայություններով հետաքրքրված է նաև Լոնդոնի «Տոտենհեմ»-ը:
«Շնաձկներ»-ն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Շնեյդերլենի տրանսֆերի համար տրամադրել էին 10 մլն ֆունտ ստերլինգ, սակայն մերժվել էին:
Անգլիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 13 հանդիպման և դարձել 3 գոլի հեղինակ: