Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն նշել է, որ իր թիմը չի պատրաստվում թուլանալ, տեղեկացնում է A Bola-ն:
«Իհարկե, ցանկալի կլիներ տարին ավարտել առաջին հորիզոնականում, սակայն եթե դա մեզ մոտ չստացվի, մենք չենք հուսալքվելու:
Մենք դեռ կարող ենք վերադարձնել առաջատարի դիրքը: Թիմն ունի նպատակ և կանի ամեն բան, որպեսզի իրականացնի այն»,- հայտարարել է Էնրիկեն: