Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում գտնվող Pang Pang գարեջրի ընկերությունը առաջարկում է տոնական սեղանի ավանդական շամպայնը փոխարինել մեկ շիշ գարեջրով, գրում է Kedem.ru-ն:
Հատուկ տոնի կապակցությամբ թողարկվել է Yellow Snow ոսկե գարեջուրը: Պատրաստելուց հետո դրա մեջ հավելում են ուտելի ոսկու գնդիկներ և լցնում մեծ շշերի մեջ: Օդի պղպջակների շնորհիվ ոսկե «խրթխրթիկները» կբարձրանան վեր: Իսկ քանի դեռ ըմպելիքը շշում է, կարելի է ձնագնդի խաղալ` շիշը պտտելով հետևել, թե ինչպես են ոսկե «խրթխրթիկները» ձյան տեսքով թափվում պիտակին պատկերված քաղաքի վրա:
Ըմպելիքը 7.9 տոկոս թնդության է, ինչը համապատասխանում է Մենդելեևի աղյուսակում ոսկու համարին`79:
Թողարկված է նման 1900 շիշ գարեջուր: