45-ամյա փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսը People Magazine Awards մրցանակաբաշության ժամանակ հանրությանը ցնցել է իր սեքսուալ կազմվածքով, գրում է Viva.ua-ը:
Նախօրեին՝ դեկտեմբերի 18-ին, Բևերլի Հիլզում կայացել է People Magazine ամսագրի կազմակերպած մրցանակաբաշխության շքեղ արարողությունը, որի շրջանակներում պարբերականը ամփոփել է տարվա արդյունքները և մրցանակներ շնորհել ընթերցողների կարծիքով ամենահայտնի աստղերին:
Երեկոյի ամենագլխավոր աստղերից մեկը Ջենիֆեր Լոպեսն է դարձել: Արարողությանը նա ներկայացել է Zuhair Murad-ի խոր դեկոլտեով կոմբինեզոնով, որն ընդգծել է նրա գայթակղիչ բարեմասնությունները:
Фото: REX