Ստամբուլի իշխանությունները կալանքից ազատ են արձակել Zaman պարբերականի գլխավոր խմբագիր Էքրեմ Դումանլիին, որը կալանավորված էր պետական հեղաշրջում նախապատրաստելու մեղադրանքով ձերբակալված 30 անձանց հետ: Այս մասին գրում է TASS-ը:
Դումանլին և ևս 8 կասկածյալներ ազատ են արձակվել, սակայն դեռևս դատական վերահսկողության ներքո են գտնվում:
Սակայն «Սամանյոլու» հրատարակչական խմբի ղեկավար Հիդայեթ Քարաջան և ևս մի քանի հետևորդներ ձերբակալված են «ահաբեկչական կազմակերպությունը ղեկավարելու և դրան անդամակցելու» մեղադրանքով: