Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Եվրախորհրդարանի փոխնախագահը ցավում է, որ Հայաստանի տնտեսությունը կախված է Ռուսաստանի տնտեսությունից

«Մենք հարգում ենք Երևանի՝ Մաքսային միության անդամ դառնալու որոշումը: Բայց մենք Հայաստանի հետ համագործակցություն ունենալու համար երբեք դուռը չենք փակում»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չառնեցկին:

Վերջինս Ազգային ժողովում հանդիպում էր Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ և քննարկում Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետ կապված հարցեր: Լրագրողների հետ զրույցում Ռ.Չառնեցկին անդրադարձավ նաև Արևմուտքի՝ Ռուսաստանի նկատմամբ կիրառած պատժամիջոցների և Հայաստանի վրա դրանց բացասական ազդեցության հետ կապված հարցին: «Ռուսաստանի կողմից Ղրիմի օկուպացիայից հետո ԵՄ-ի պատժամիջոցները շատ օգտակար գործիք են, և ես սատարում եմ ԵՄ-ի այդ քաղաքականությանը: Ես տեղյակ եմ, որ ՌԴ-ում տնտեսական վիճակը շատ վատ է: Ցավալի է, որ Հայաստանի տնտեսությունը կախված է ՌԴ-ի տնտեսությունից»,- ասաց Եվրոպայի խորհրդարանի փոխնախագահը:

Պատասխանելով հարցին, թե Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցումից հետո ինչպես է պատկերացնում Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը, Ռ.Չառնեցկին պատասխանեց. «Մենք բաց ենք Հայաստանի հետ կոնկրետ համագործակցության՝ հիմա գուցե ավելի շատ քաղաքական, բայց աստիճանաբար նաև տնտեսական ոլորտում»:

Անդրադառնալով «Առաջին լրատվական»-ի հարցին, թե Ասոցացման համաձայնագրի ստորագրումը ձախողվելուց հետո ԵՄ-ն Հայաստանի հետ համագործակցության ինչ ձևաչափ է մշակում, Ռ.Չառնեցկին ասաց, որ այդ քննարկումները փակ են և չեն կարող լինել տեսախցիկների առաջ: Արդյոք ԵՄ-ն Հայաստանի հետ քննարկում է ունենալ նաև տնտեսական համագործակցություն, թե՞ այն առայժմ ունենալու է քաղաքական բնույթ: «Մոլդովայի և Ուկրաինայի հետ մեր համաձայնագիրը և տնտեսական է, և քաղաքական: Սկզբնական շրջանում Հայաստանի և Բրյուսելի համար քննարկվում է քաղաքական համագործակցությունը: Բայց մենք պետք է մտածենք նաև տնտեսական համագործակցության մասին, և դա հնարավոր է»,- պատասխանեց Ռ.Չառնեցկին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում