Ռուսաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Արշակ Կորյանը կարիերան կարող է շարունակել Մոսկվայի «Սպարտակ»-ում: Այդ մասին հայտնում է «Футбол» ամսագիրը:
Հիշեցնենք, որ 19-ամյա ֆուտբոլիստը որոշում է ընդունել չերակարձգել պայմանագրի ժամկետը «Լոկոմոտիվ»-ի հետ` բացատրելով դա ուժերն այլ ակումբում փորձելու ցանկությամբ:
Ռուսաստանի երիտասարդական առաջնության ընթացիկ մրցաշրջանում Կորյանը մասնակցել է «Լոկոմոտիվ»-ի 14 հանդիպումներին և 13 գոլ խփել:
.