«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է Անգլիայի Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրի` «Լիվերպուլ»-ի դեմ հանդիպումից իր ակնկալիքների մասին:
«Նախորդ մրցաշրջանում «Լիվերպուլ»-ը 100-ից ավելի գոլ է խփել մեկ մրցաշրջանում: Այժմ նրանք դեռ 19 գոլ են գրանցել իրենց ակտիվում: Այնպես որ, իրավիճակը փոքր-ինչ այլ է: Նախորդ մրցաշրջանում նրանք սկսեցին մեր դեմ հանդիպումը շատ արագ, իսկ մենք տատանվում էինք: Այս անգամ «Լիվերպուլ»-ին չի հաջողվի ջախջախել «Արսենալ»-ին:
Յուրաքանչյուր պարտություն ցավալի է: Յուրաքանչյուրը հետք է թողնում սրտի վրա: Բայց մենք նաև լավ հիշողություններ ունենք` կապված «Էնֆիլդ»-ի խաղերի հետ: Մենք շատ անգամ ենք հաղթել»,- London Evening Standart-ը մեջբերում է Վենգերի խոսքերը: