Չինաստանի Չժենչոու քաղաքի բնակիչը դարձել է YouTube-ի աստղ այն բանից հետո, երբ համացանցում հայտնվեցին կադրեր, որոնցում զգեստ, զուգագուլպա ու կրծկալի մեջ խնձորներ տեղադրած տղամարդը երթևեկում է հասարակական տրանսպորտով:
Չինացու ընկերներն ասում են, որ տղամարդն այդկերպ սգում ու կարոտն առնում է իր հանգուցյալ կնոջից, հայտնում է Mirror-ը:
Տղամարդն ամենուր քայլում է իր հանգուցյալ կնոջ հագուստով: Նրան հաճախ են տեսնում ավտոբուսում՝ Չժենչժոուի կենտրոնում ու այլ հասարակական վայրերում:
Հայտնի է, որ տղամարդու կինը մահացել է 2 տարի առաջ:
http://youtu.be/AUKOpFY5FE8