Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ֆրանսիացի հարձակվող Թիերի Անրին ավարտել է մարզական կարիերան ու Sky Sports-ում աշխատում է որպես փորձագետ:
Անրին գովեստի խոսքեր է հղել Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հասցեին: Անրին կարծում է, որ Մոուրինյոյի տաղանդն անհերքելի է:
«Մոուրինյոն տաղանդ է. դա փաստ է, որը հնարավոր չէ հերքել: Յուրաքանչյուր թիմի հետ նա հաղթում է: Այլ հարց է՝ նա ձեզ դուր է գալիս, թե ոչ: Նա ֆանտաստիկ մարզիչ է»,- Անրիի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը: