Քեմերոն Դիասը և նրա ընկերը՝ ռոք-երաժիշտ Բենջի Մեդդենը կամուսնանան 2015թ. սկզբին: Այս մասին հայտնում է Life & Style Weekly-ն՝ հղում անելով զույգի շրջապատի աղբյուրներին: Ամուսնության ստույգ օրը հայտնի չէ:
Սիրահարների ընկերները պատմել են, որ Good Charlotte խմբի կիթառահար 35-ամյա Մեդդենը 42-ամյա Դիասին նշանադրության մատանի է նվիրել, դերասանուհին այն ընդունել է:
Զույգի սիրավեպի մասին հայտնի դարձավ 2014թ. մայիսին: Ամուսնությունն առաջինը կլինի և Քեմերոնի, և նրա նշանածի համար: