Երեկ Կրիստինա Ագիլերան իր ծննդյան 34-ամյակը տոնել է Դիսնեյլենդում փեսացուի՝ Մեթ Ռաթլերի ընկերակցությամբ, հայտնում է spletnik.ru-ն:
Դիսնեյլենդի այցելուները պնդում են, որ երգչուհին փորձել է իր հանդեպ որքան հնարավոր է քիչ ուշադրություն գրավել՝ նա չի հանել գլխարկը ու անտեսել է երկրպագուների խնդրանքը՝ համատեղ լուսանկարվել կամ ինքնագիր տալ:
Ականատեսների խոսքով՝ երգչուհին այգում անցկացրել է մոտ 7 ժամ՝ նստելով բոլոր ատրակցիոնները: