Sony Pictures Entertainment ընկերությունը կարող է կորցնել 75 մլն դոլար՝ Կիմ Չեն Ինի մասին «Հարցազրույց» ֆիլմի պրեմիերան չեղյալ հայտարարելու պատճառով: Այս մասին հայտնում է Variety-ն:
Ստուդիան ստիպված էր պրեմիերան հետ կանչել կինոթատրոններից՝ ցանցահենների (ամենայն հավանականությամբ՝ հյուսիսկորեական) կիբերհարձակումների պատճառով: Անհայտ անձինք սպառնում էին ահաբեկչություններ իրականացնել կինոթատրոններում, եթե ֆիլմը վարձույթ դուրս գա:
Ֆիլմի արտադրման վրա Sony-ն ծախսել է 44 մլն դոլար, ևս 30 մլն դոլար ծախսվել է պրոմոընկերությունների վրա՝ ասում են մեդիակորպորացիայի աղբյուրները: