Լեսբուհիները վաստակում են միջինը 12%-ով ավելի, իսկ միասեռականները՝ հետերոսեքսուալ աշխատակիցների համեմատությամբ 9%-ով քիչ: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը՝ հղում կատարելով նոր հետազոտությանը:
Անգլիայի Ռասկինի համալսարանի փորձագետները ուսումնասիրել են աշխատավարձերի հետ կապված վիճակը այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ավստրիան, Հունաստանը, Շվեդիան, Գերմանիան, Կանադան, Կիպրոսն ու Մեծ Բրիտանիան:
Պարզվել է, որ ԱՄՆ-ում, օրինակ, միասեռական տղամարդիկ 16%-ով քիչ են վաստակում հետերոսեքսուալներից, իսկ լեսբուհիները՝ 20%-ով ավելի, քան հետերոսեքսուալ կանայք: Գերմանիայում այդ ցուցանիշը հասնում է 9 ու 11%-ի՝ համապատասխանաբար:
Ինչպես բացատրում են հետազոտության հեղինակները, միասեռականների աշխատավարձը կարող է քիչ լինել, քանի որ միասեռական տղամարդիկ հաճախ նախընտրում են ավելի պակաս «տղամարդկային» աշխատանք ու խուսափում են այն մասնագիտություններից, որտեղ գերիշխում են տղամարդ աշխատակիցները: