Wednesday, 24 04 2024
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Կառավարությունը միայնակ թողեց գործարարին «ՀայՌուսգազարդի» հետ «պատերազմում»

Արդեն մեկ տարի է՝ «Ալիշան» ՍՊԸ-ն, որ հայտնի է իր պահածոների տեսականիով (շուրջ 80 տեսակ), շարունակում է «ՀայՌուսգազարդի» կամայականությունների զոհ դառնալ:

Նոր կառավարությունը խոստումներ տվեց, որոնք այդպես էլ իրականություն չդարձան, միայն ընկերության գազը կարողացան միացնել, սակայն այդպես էլ չկարողացան «ՀայՌուսգազարդին» ստիպել մուծել պարտքերը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, «Ալիշան» ընկերությունը «ՀայՌուսգազարդի»՝ մոտ 160 հազար խորանարդ մետր գազի գնի ավել հաշվարկն ապացուցել էր, ինչը մոտավորապես 15-20 միլիոն է կազմում: Գործարանի սեփականատեր Սերժիկ Մոսեսյանը շարունակում է սպասել:

«Պետությունը պետք է «Գազպրոմին» վնասների փոխհատուցում պարտադրեր, ոչ թե ընկնել դատարանի դռները, փող ծախսել: Մի քանի տարի դատական գործ կլինի. երեք տարի տևելու է, իսկ մենք արդյոք կարո՞ղ ենք «Գազպրոմին» հաղթել այս երկրում, չենք կարող հաղթել: Մենք նրան որևէ գումար պարտք չենք»,- վստահորեն նշեց Սերժիկ Մոսեսյանը:

«Ալիշան» ընկերության սեփականատերը նշեց, որ այս օրերին թեև բոլոր ապրանքների նկատմամբ գնաճ իրականացվեց, սակայն իր ընկերությունը զերծ մնաց դրանից:

«Ամեն բան թողել եմ նախորդ տարվա գներով, ոչնչի ձեռք չենք տվել: Մենք նախկինում բանակի համար էինք նաև պահածոներ արտադրում, հիմա չենք գործում: Այս սեզոնին բան չունենք արտադրելու»,- հավելեց Սերժիկ Մոսեսյանը:

Սուպերմարկետներում թանկացե՞լ է «Ալիշանը», տնօրինությունը հսկե՞լ է այս օրերի գնաճը: Սերժիկ Մոսեսյանը նշեց, որ թեև չի հետևել, բայց այսօրվանից արդեն կկարգավորվի, քանի որ դոլարի գինը նվազել է:

Գործարարների համար արդյոք բարենպա՞ստ պայմաններ են ներդրումներ անելու համար, թե՞ հիմա ավելի վտանգավոր է: Այս հարցին ի պատասխան՝ Սերժ Մոսեսյանը մեկնաբանեց. «Արտադրողներին ձեռնտու է դոլարի գնի բարձրացումը, այսինքն՝ արտահանելուց կկարողնանք մրցունակ ներգործել: Մեզ մոտ դոլարի գինն արհեստական ցածր էր: Իհարկե, շատ չբարձրանա, այլ նորմալ, տեղը տեղին լինի, ասենք՝ 450-500-ի սահմաններում նորմալ է: Իմ կարծիքով՝ արտադրողներին դա ձեռնտու կլինի, արտադրողների շահերից է բխում դոլարի արժևորումը»,- հավելեց նա:

ԵՏՄ անդամակցությունից հետո, գործարարի կարծիքով, եթե ամեն ինչ նորմալ ընթանա, որոշ արտադրողների, մանավանդ իրենց գործարանի համար դուռ կբացվի, և դա լավ է. «Մեծ շուկա է, մեր ապրանքը արդեն կճանաչվի Ռուսաստանում: Մեր ապրանքի որակը եվրոպական երկրների արտադրանքի համեմատ բարձր է, քանի որ մեր բանջարեղենի, մրգերի համն ու հոտը աշխարհում չկա: Եթե ամեն ինչ նոմալ լինի, եթե կայունանա Ռուսաստանի վիճակը, ամեն ինչ պետք է լավ լինի, որ կարողանանք ածխատել: Հիմա ես ուզում եմ ապրանք ուղարկել Ռուսաստան, ամեն մեքենայի մեջ 3000-4000 դոլար տուժում եմ… Ինչու: Մինչև գնում-հասնում է տեղ, այդքան կորուստ եմ ունենում: Այն ժամանակ մեր պայմանագրերը ռուբլով էին, իսկ հիմա ռուբլին շատ մեծ վնասներ է կրում»:

«Ալիշան» գործարանի սեփականատերը վստահորեն նշեց, որ գործարանի համար Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունից հետո պետք է լավ լինի:

Այս տարի ընկերությունը, նախորդ տարվա համեմատությամբ, 15-20 պահածոյի տեսակ քիչ է արտադրել՝ պայմանավորված նաև լոլիկի ոչ բարձր որակով, իսկ «Ալիշան» ընկերությունը մեծ մասամբ լոլիկ է օգտագործում:

«Այս կառավարությունը պետք է կարողանա նորմալ օրենքներ մշակել, մարդիկ նորից գան, ներդրումներ անեն, չվախենան: Մտավախությունս այն է, որ Ռուսաստանում մեծահարուստներ կան, հսկայական գործարաններ կարող են գալ-դնել, մենք չկարողանանք մրցել: Այսինքն՝ մեծ փողատերեր կան այնտեղ, ամենանոր տեխնոլոգիաներով գործարաններ կներդնեն, և մրցակցությունը դժվարանա: Միակ մտավախությունս դա է»,- հավելեց գործարարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում