Friday, 29 03 2024
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է

Հայաստանը ոտով-ձեռով՝ ԵՏՄ-ի մեջ

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի վավերացումը ԵՏՄ հիմնադիր երկրների խորհրդարաններում ավարտվեց: Ռուսաստանի խորհրդարանից հետո Ղազախստանի և Բելառուսի խորհրդարաններն էլ վավերացրին Հայաստանի անդամակցության պայմանագիրը, և սույնով արձանագրվում է, որ Հայաստանն այլևս ԵՏՄ-ի լիարժեք անդամ է, այսինքն՝ Հայաստանն, այսպես ասած, լրիվ ԵՏՄ-ի մեջ է: Հազիվ թե կասկածներ լինեն առ այն, որ հոկտեմբերի 10-ին իրենց ձեռքով պայմանագիրը ստորագրած Պուտինը, Լուկաշենկոն և Նազարբաևը չստորագրեն նաև այդ պայմանագրերի խորհրդարանական վավերացումների տակ:

Այսպիսով՝ Հայաստանի համար սկսվում է նոր աշխարհաքաղաքական մի ժամանակաշրջան, որը կարելի է բնութագրել հակասական: Մի կողմից՝ Հայաստանը հայտնվում է Եվրասիական ճահճում, որի ողջ պերճանքն ու թշվառությունը մենք տեսնում ենք և՛ Մոսկվա-Աստանա-Մինսկ ֆորմատում պարբերական գզվռտոցների տեսքով, և՛ Ռուսաստանի տնտեսության, մեղմ ասած, տխուր վիճակով, իսկ մյուս կողմից՝ Հայաստանի վիճակն է որոշակիանում առնվազն այն տեսանկյունից, որ այժմ Հայաստանն այլևս օդից կախված չէ, այլ ընկել է գետնին:

Սա նոր փուլ է, և այս նոր փուլում, բնականաբար, խնդիրները, մարտահրավերներն ու թիրախները պետք է վերանայվեն, պետք է վերանայվեն մոտեցումները: Առաջին հերթին խոսքը վերաբերում է, բնականաբար, Հայաստանի հասարակությանը և Հայաստանի արևմտյան գործընկերներին: Հայաստանի իշխանությունների կամ քաղաքական դաշտի մասով վերանայման իմաստ չկա, այստեղ ամեն ինչ վաղուց է անհույս: Հայաստանի հասարակությունը պետք է վերագնահատի մարտահրավերներն ու անելիքները: Մինչ այսօր հասարակությունը անհույս, հուսահատ դիմադրության փորձեր էր անում, և ինչպես պարզվեց՝ իզուր: Հասարակությունը հուսահատ դրսևորումների փոխարեն՝ կարիք ունի իրավիճակը լիարժեք գնահատելու և ըստ այդմ արդեն գործողությունների ընթացք պլանավորելու՝ փորձելով օգտվել այն բոլոր խնդիրներից, որ ունի Եվրասիական միությունը:

Մարտահրավերները շատ են, չեն նվազել, բազմապատկվելու են, սակայն պետք է օգտվել գոնե այն իրողությունից, որ նվազագույն որոշակիություն արդեն կա, և գետնին հասնելով՝ կա հրման հիմք վերև բարձրանալու համար: Դա օդում թափահարվելուց, իհարկե, լավ է, որովհետև այս մեկ տարվա ընթացքում թափահարվում էր ոչ միայն իշխանությունը, այլ նաև հասարակությունը:

Արևմտյան գործընկերները հայտարարում էին, որ Հայաստանի հետ նոր հարաբերությունների հարցում սպասում են ԵՏՄ-ին անդամակցության որոշակիացմանը՝ հասկանալու համար, թե ինչ կարող է իրեն թույլ տալ Հայաստանը, իսկ ինչը նրան ԵՏՄ-ն թույլ չի տա: Այս հարցում պարզությունը պետք է որ հստակ լիներ դեռ սեպտեմբերի 3-ից, և այստեղ նոր բան ակնկալելը հազիվ թե իրատեսական լինի: Այս տեսանկյունից հարցադրումը, բնականաբար, պետք է լինի այն, թե ինչ կարող են Հայաստանի հարցում իրենց թույլ տալ արևմտյան գործընկերները, իսկ ինչ թույլ չեն տա կամ չեն ցանկանա:

Եվ այստեղ հասարակության ու արևմտյան գործընկերների որոշակի շահերի հատում կա՝ այն իմաստով, որ եթե հասարակության խնդիրների լուծմանը օգնել չի ստացվելու՝ օգնել ավելին, քան մինչ այսօր է եղել, ապա գոնե պետք է զգուշանալ ակամա չխանգարելուց: Իսկ ակամա խանգարող առաջնային հանգամանքը հենց այն է, որ արևմտյան գործընկերներն էլ վերջին շրջանում հասարակության առաջ աչքի են ընկնում անորոշությամբ:

Արևմուտքում շահերի բազմազանությունը միանգամայն հասկանալի է, նորություն չէ, բայց խնդիրն այն է, որ արևմտյան գործընկեր սուբյեկտներից յուրաքանչյուրը իր տարբեր շահերն անգամ հստակ և առարկայորեն չի ներկայացնում և այդպիսով, ըստ էության, նպաստում է այն անորոշության մեծ դաշտի ձևավորմանը, որ առկա է Հայաստանում, և որն էլ թույլ է տալիս հայաստանյան իրավիճակը մեծ հաշվով շարունակել պահել մանիպուլյատիվ կախվածության մեջ:

Եվ եթե այսօր ԵՏՄ-ի կողմում այս ամենը որոշակիանում է՝ ուզած, թե չուզած, ապա որոշակիանալու, հստակության գալու խիստ անհրաժեշտություն է առաջանում նաև արևմտյան կողմում՝ Հայաստանի հանրությանը, քաղաքացիներին օժանդակելու համար: Գնդակն, այսպես ասած, այլևս այս դաշտում է, պարզ են բոլոր սուբյեկտների խաղային ընդունակություններն ու դավանած խաղի կանոնները: Հապաղելն այլևս չի ունենա որևէ արդարացում: Ըստ որում, խոսքը որևէ արդյունք շտապ արձանագրելու, որևէ շտապ գործողության մասին չէ, այլ գնդակը խաղարկելու, ինչը նշանակում է որոշակիացնել իրավիճակի ախտորոշումը և հանգուցալուծման տարբերակների ուղղությամբ գործնական աշխատանքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում