«Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Դավիդ Սիլվան գովեստի խոսքեր է հղել կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսիի հասցեին:
«Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է, չնայած՝ հնարավորություն չեմ ունեցել սեփական աչքերով տեսնել անցյալի հայտնի ֆուտբոլիստների խաղը»,- Սիլվայի խոսքերը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթի»-ն «Բարսելոնա»-ի հետ ուժերն է չափելու Չեմպիոնների լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակչում:
Մեսսին Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 15 հանդիպման՝ խփելով 13 գոլ ու կատարելով 8 գոլային փոխանցում: