Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը երկրում ֆուտբոլի զարգացման ծրագիր է մշակել: Այս մասին տեղեկացնում է The Economist պարբերականը:
Ցզինպինը հուսով է, որ այդ քայլը հնարավորություն կտա մասնակցել աշխարհի առաջնությունների, ընդունել մրցաշարն ու, ինչու ոչ, նաև հաղթել:
Չինաստանի դպրոցներում ֆուտբոլը պարտադիր առարկա է դառնալու: Ըստ ծրագրի՝ 2017թ. Չինաստանի 20.000 դպրոցներում լինելու են համապատասխան ենթակառուցվածքներ, տարբեր չափերի ֆուտբոլային խաղադաշտեր:
Երկրի ղեկավարության ակնկալիքով՝ այդ քայլից հետո կլինեն 100.000 նոր ֆուտբոլիստներ: Բացի այդ, 2016 թվականից դիմորդները կարող են իրենց ցանկությամբ որպես ընդունելության քննություն հանձնել ֆուտբոլ:
Հավելենք, որ Չինաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 88-րդ տեղում է: Թիմը 1 անգամ մասնակցել է աշխարհի առաջնության՝ 2002թ.: