Thursday, 18 04 2024
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում
17:30
Զելենսկին հայտարարել է, որ ճակատում Ռուսաստանը աստիճանական առաջխաղացում ունի
Հայաստանի «բրենդը»
17:20
Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
ԱՄՆ-ն, ենթադրաբար, հավանություն է տվել Ռաֆահում Իսրայելի գործողությանը՝ Իրանին հակահարված չհասցնելու պայմանով. ԶԼՄ-ներ
17:19
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես
«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
17:10
Բրիտանացի խորհրդարանականները պահանջել են ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել
Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման մասին

Բողոքի ակցիա՝ ընդդեմ թանկացումների. ակցիայի մասնակիցները կառավարությանը 5 օր ժամանակ տվեցին

«Ընդդեմ վերջին օրերի թանկացումների» նախաձեռնությունն այսօր կառավարությանը մի քանի պահանջ ներկայացրեց, որոնց չկատարման դեպքում մասնակիցները խոստացան «ավելի կոպիտ քայլերի դիմել»:

Նախաձեռնության անդամները կառավարությունից պահանջեցին հրատապ միջոցառումներ ձեռնարկել մինչև դեկտեմբերի 23-ը առաջին անհրաժեշտության ապրանքների ու ծառայությունների գները մինչճգնաժամային մակարդակի բերելու համար: Իջեցնել գազալցակայաններում գազի գինը, վերահաշվարկել քաղաքացիների դոլարային վարկերը, արգելել ՀՀ-ից դեպի ՌԴ դոլարի և ՌԴ-ից՝ դեպի ՀՀ ռուբլու սպեկույլատիվ ելքերն ու մուտքերը, ինչպես նաև իրականացնել շուկայի ազատականացում և վերացնել բոլոր տեսակի մենաշնորհները:

Նախաձեռնության անդամների այս կետերի հրապարակման պահին կառավարությունից դուրս եկավ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը, որին ակցիայի մասնակիցները ուղեկցեցին «ա-մո՛թ-ա-մո՛թ» վանկարկումներով:

«Այս օրերին տեղի ունեցավ արհեստական մի գործընթաց, որի ժամանակ խոշոր սուպերմարկետների սեփականատերերը շատ կարճ ժամանակահատվածում միլիոններ աշխատեցին, որից հետո դոլարի կուրսն էլ իջավ, և դրամը կայունացավ: Այս ամենը լավ կազմակերպված մի գործընթաց էր»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը՝ հավելելով, որ վարչապետի՝ խանութներ շրջայցերը իրավիճակ չեն փոխում: Նրա շրջայցից հետո գները նորից վերականգնվում են: «Այլ մեխանիզմներ են հարկավոր, պատժիչ մեխանիզմներ»,- ասաց նա:

Բողոքի ակցիային ներկա ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանն էլ կարծում է, որ այս ամենը ԵՏՄ-ին միանալու գործընթացի շարունակությունն է:

Ակցիայի մասնակիցները կառավարությանը 5 օր ժամանակ տվեցին՝ կատարելու իրենց պահանջները, որից հետո հավաքվելու են Ազատության հրապարակում և գնալու են, իրենց խոսքով, ավելի կոշտ քայլերի:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում