Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը ԱՄԷ-ի Ալ-Էյն քաղաքում ընթացող փառատոնի շրջանակներում անցկացված արագ շախմատի մրցաշարում 7 հնարավորից վաստակեց 6 միավոր և գրոսմայստեր Սալեհ Սալեմի (ԱՄԷ) հետ բաժանեց 1-2-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Տեր-Սահակյանին շնորհվեց երկրորդ մրցանակը:
Լևոն Բաբուջյանը հաղթողից ետ մնաց կես միավորով: Արման Փաշիկյանը վաստակեց 5, Տիգրան Լ. Պետրոսյանը, Հովիկ Հայրապետյանը, Մանուել Պետրոսյանը` 4.5-ական միավոր:
Այսօր սկսվում է Ալ-Էյնի հիմնական օփենը: Մրցաշարը կկայանա դեկտեմբերի 19-26-ը: Այս մասին տեղեկացնում է Armchess.am-ը:
Լուսանկարը՝ Chessfed.am-ի