Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

«Հազարամյակի մարտահրավերներ»-ը Հայաստանին ծրագրային առաջարկ ներկայացնելու հրավեր չի ուղարկել. Ջոն Հեֆերն

«Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի խորհուրդը Հայաստանին չի հրավիրել ծրագրային առաջարկ ներկայացնելու: Պատասխանելով «Առաջին լրատվական»-ի հարցին, թե ճի՞շտ են տեղեկությունները, թե մերժվել է «Հազարամյակի մարտահրավերների» գրասենյակին ուղղված՝ ֆինանսավորում ստանալու հայաստանյան հայտը, պատասխանեց ՀՀ-ում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:

Նա նշեց, որ «Հազարամյակի մարտահրավեր» հաշիվ հիմնադրամի միջոցները ստանալու մեծ մրցակցություն կա, ավելին՝ դա բազմաքայլ գործընթաց է ենթադրում:

«Առաջին քայլն այն է, երբ երկրների ցուցանիշներն են սկսում դիտարկվել, եթե այդ գնահատման ցուցանիշներով երկիրը չի համապատասխանում չափանիշներին, ապա արդեն նույնիսկ ծրագիր չի կարող ներկայացնել: Մի քանի տարի առաջ Հայաստանի ցուցանիշները չէին համապատասխանում, և Հայաստանը չէր կարող ծրագիր ներկայացնել: Բայց վերջին տարիներին այդ ցուցանիշները համապատասխանել են, սակայն շատ մոտ, շեմին շատ մոտ է եղել հակակոռուպցիոն ցուցանիշի մասով, պարզապես մեկ մազով է անցել Հայաստանն այդ ցուցանիշը: Ի՞նչ է դա նշանակում: Երբ համեմատում ես մյուս երկրների հետ՝ 23 այլ երկրներ, որոնք նույնպես համապատասխանել են չափանիշներին, այն երկրների թիվը, որոնց հրավիրում են ծրագիր ներկայացնել ու բանակցել, քիչ է՝ 2-3 երկիր: Այսինքն՝ 23 երկիր ցուցանիշներով համապաստախանում է, սակայն ծրագրային առաջարկ, հրավեր ստանում է 2-3 երկիր: Հայաստանը «Հազարամյակի մարտահրավերներից» նման առաջարկ չի ստացել այս տարի:

«Հազարամյակի մարտահրավերներ»,- կորպորացիայի խորհուրդը Հայաստանին չի հրավիրել ծրագրային առաջարկ ներկայացնելու»,- պարզաբանեց Ջոն Հեֆերնը:

Հիշեցնենք, որ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն անցյալ տարի ֆինանսների նախարարին հանձնարարել էր «Հազարամյակի մարտահրավերների» գրասենյակին ֆինանսավորման նոր հայտ ներկայացնել: «Իհարկե, մենք պետք է գիտակցենք, որ հավանականությունն այնքան էլ մեծ չէ, որովհետև այդ ֆինանսավորումն ստանալու հավանականություն ունեցող և դիմող երկրների թիվը բավական մեծ է, այդ ֆինանսական միջոցներից օգտվելու մրցակցությունը բավական մեծ է լինելու: Բայց մենք պարտավոր ենք օգտվել այդ հնարավորությունից»,- ասել էր նա:

Սարգսյանը փաստել էր, որ ՀՀ հիմնական թույլ կողմը կոռուպցիոն ռիսկերն են: Սակայն արդեն այս հայտից առաջ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն ասել էր, որ «Հազարամյակների մարտահրավերներ» կորպորացիան մոտ 13 ցուցանիշ է դիտարկում, որոնց շարքում հատկապես կարևորվում են հակակոռուպցիոն աշխատանքները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում