Պրոֆեսիոնալ բռնցքամարտի IBF, WBA, WBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն (63-3, 53 նոկաուտ) հաջորդ մենամարտը կանցկացնի 2015թ. ապրիլի 25-ին՝ Նյու-Յորքի Barclays Center մարզապալատում:
Հիշեցնենք, որ ուկրաինացի բռնցքամարտիկը 3 մենամարտի պայմանագիր է կնքել HBO հեռուստաընկերության հետ: Առաջին մենամարտն արդեն կայացել է, երբ Կլիչկոն հաղթեց բուլղարացի Կուրբատ Պուլևին (20-1, 11 նոկաուտ):
Վլադիմիրի հակառակորդը կարող է լինել ամերիկացի Բրայանթ Ջենինգսը (19-0, 10 նոկաուտ): Մենամարտի պայմանագիրը ստորագրվելու է առաջիկա շաբաթներին: