Thursday, 25 04 2024
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել

Վաչագանը խանդել է մորը և դանակի հարվածներով ծանր վիրավորել մոր 7 տարվա ընկերոջը

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրի Բաղդասարյանի նախագահությամբ ընթանում է Վաչագան Գ.-ի (անունը փոխված է) գործի դատական քննությունը:

23-ամյա Վաչագանը մեղադրվում է տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ տուժող Մ.- ն մոտ 6 տարի առաջ կապ է հաստատել Վաչագանի մոր հետ: Նրանք հաճախ հանդիպել են, մտերիմ են եղել:

Վաչագանը կասկածել է, որ մայրը կապված է Մ.-ի հետ: Մ.-ն Վաչագանենց շենքի մոտի տաղավարում սուրճ վաճառող է:

Վաչագանի կասկածները խորացել են, երբ նա տեղեկացել է, որ մոր բջջային հեռախոսահամարը գրանցված է Մ.-ի անունով:

Վաչագանն ուսումնասիրել է մոր հեռախոսը և պարզել է, որ Մ.-ի հեռախոսահամարից մորը զանգեր են կատարվել: Երիտասարդի կասկածները էլ ավելի են խորացել:

2014 թվականի հուլիսի 22-ի առավոտյան Վաչագանը գտնվել է իրենց շենքին հարակից՝ Մ.-ի վաճառակետի մոտ ու նկատել է, որ Մ.-ն նայում է շուկայի կողմից եկող մորը:

Վաչագանը զայրացել է նրա հայացքից, խանդից, բայց այդ պահին ձայն չի հանել:

Կեսօրին նա, ըստ մեղադրանքի՝ իր հետ վերցրել է հուշանվեր դանակը, գնացել է Մ.-ի քրոջ խանութի մոտ: Մ.-ն այնտեղ է եղել:

Վաչագանը մոտեցել է, առաջարկել է առանձնանալ ու խոսել:

Խոսելով քայլել են: Վաչագանը Մ.-ից բացատրություն է պահանջել, թե ինչո՞ւ է իր մոր հեռախոսահամարը նրա անունով գրանցված: Վիճաբանել են: վաչագանը հայհոյել է:

Մ.-ն հրել, վայր է գցել Վաչագանին, ընկել է նրա վրա: Այդ պահին Վաչագանը գրպանից հանել է մոտը եղած դանակն ու հարվածել է Մ.-ի կրծքավանդակի աջ կեսի հետին մակերեսին: Հարվածելուց հետո Վաչագանը փախել է:

Մ.-ի առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Հուլիսի 28-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Վաչագանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նույն դատարանը օգոստոսի 4-ին բավարարել է Վաչագանի շահերի պաշտպանների միջնորդությունը՝ գրավը որպես խափանման միջոց կիրառելու մասին: Նույն օրը Վաչագանն ազատվել է կալանքից:

Սակայն հիմա էլ մեղադրանքի կողմն է բողոքել: Վերաքննիչ դատարանը օգոստոսի 22-ին բեկանել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ գրավի կիրառման մասին, և Վաչագանի նկատմամբ նորից որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Ընդհանուր իրավասության դատարանում գործի քննության ժամանակ պաշտպանները ևս մեկ անգամ միջնորդել են իրենց պաշտպանյալի նկատմամբ կիրառել այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ:

Նրանք հիմնավորել են, որ Վաչագանը հանցանքը գործելուց հետո ինքնակամ ներկայացել է նախաքննական մարմին, տվել է խոստովանական ցուցմունքներ: Նա հաշտության հիմքով չի բողոքել Մ.-ի դեմ՝ վերջինիս կողմից իր նկատմամբ բռնության ու ծեծի գործադրման համար:

Վաչագանը մասնագիտությամբ խոհարար է, աշխատում է ռեստորանում: 2013 թվականին նա եկեղեցում պսակադրվել ու ամուսնացել է:

Պաշտպանների միջնորդությունը դատարանը մերժել է՝ անփոփոխ թողնելով խափանման միջոց կալանքը:

Սակայն պաշտպանների մեկ այլ միջնորդությունն այս գործով դատարանը բավարարել է:

Գործով նշանակվել է դատահոգեբանական փորձաքննություն, որը չէր նշանակվել գործի նախաքննության ժամանակ:

Չնայած պաշտպանները նշել են, թե իրենց կարծիքով Վաչագանի արարքի հիմքում ընկած են անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու հատկանիշներ, բայց նրանք ցանկացել են պարզել նաև, թե հանցանքի կատարման պահին ինչ հոգեվիճակում է գտնվել Վաչագանը:

Վաչագանի հոգեկան առողջության վերաբերյալ գործում առկա է տեղեկանք, ըստ որի՝ Վաչագանի մոտ առկա է «չափավոր արտահայտված կպչուն-սևեռուն խանգարում՝ օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում:

Ըստ պաշտպանական կողմի՝ նման խանգարումը, հնարավոր է, նպաստել է Վաչագանի կողմից հանցավոր արարքի կատարմանը, քանի որ այդ խանգարումը կարող էր առաջացնել անցանկալի, վախեցնող մտքեր ու դրանց հաջորդող գործողություններ:

Պաշտպանների մեջբերմամբ՝ այդ խանգարումը բնութագրվում է պարտադրվող մտքերի, հիշողությունների, պաթոլոգիական վախերի, խուճապի առաջացմամբ:

Պաշտպանական կողմի կարծիքով՝ Վաչագանի նկատմամբ սկզբում տուժողն է ոտնձգել: Նման պայմաններում, իր մոտ առկա խանգարման դեպքում Վաչագանը կարող էր հիվանդագին ընկալել Մ.-ի ոտնձգությունը՝ իրեն հրելն ու գետնին տապալելը, նա կարող էր իրավիճակն ընկալել որպես անհրաժեշտ պաշտպանության մեջ գտնվելու վիճակ:

Մեղադրողն առարկել է պաշտպանական կողմի միջնորդության դեմ:

Դատարանը, բավարարելով պաշտպանների միջնորդությունը և Վաչագանի նկատմամբ դատահոգեբանական փորձաքննություն նշանակելով, փորձագետի ուշադրությունը հրավիրել է նաև այն հանգամանքի վրա, որ 2012 թվականին Վաչագանը զինվորական ծառայության համար ոչ պիտանի է ճանաչվել, որովհետև ունի երկրորդ աստիճանի կիֆոզ՝ ողնաշարի ծռություն՝ ֆունկցիայի աննշան խանգարումով, ձախ վերջույթի կարճացում, կոնքի դևիացիա՝ ֆունկցիայի չափավոր խանգարմամբ:

Պաշտպանների կողմից փորձագետին առաջադրված հարցերին դատարանի ավելացրած հարցադրումն այն է, թե վերը հիշատակված հիվանդությունը կարո՞ղ էր անդրադառնալ Վաչագանի հոգեկան վիճակի վրա մեղսագրված արարքը կատարելու պահին:

Դատական քննությունը կշարունակվի դատահոգեբանական փորձաքննության ավարտից ու փորձագիտական եզրակացությունը դատարանում ստացվելուց հետո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում