Friday, 19 04 2024
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում

Վիրաբյանն ընդդեմ Երևանի ոստիկանապետի գործով իրավական որոշումը կայացվել է, քաղաքականը՝ ոչ

2004 թվականին ոստիկանության կողմից խոշտանգված ՀԺԿ նախկին անդամ «Գրիշա Վիրաբյանն ընդդեմ Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի» գործը դեռևս գտնվում է նախաքննության փուլում:

Հիշեցնենք, որ քննչական մարմինը դեռ 2004 թվականին հրաժարվեց գործ հարուցել Վիրաբյանին խոշտանգելու մեղադրանքով՝ համարելով, որ ոստիկանական բաժանմունքում նրան ծեծի չեն ենթարկել: Աչք փակվեց անգամ այն հանգամանքի վրա, որ Վիրաբյանը օրեր շարունակ անցկացրել է հիվանդանոցում, դաժան ծեծի հետևանքով վիրահատվել:

Սակայն մարդու իրավունքների Եվրոպական դատարանը Վիրաբյանի օգտին որոշում կայացրեց, և Հայաստանի Հանրապետությունը ստիպված եղավ փոխհատուցել Վիրաբյանին: Դրանից հետո Գրիշա Վիրաբյանը նորից դիմեց Հայաստանի արդարադատությանը՝ մեղավորներին պատժելու ակնկալիքով:

Վիրաբյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իր փաստաբանին կանչել են դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը ծանոթանալու։ «Բայց գործում ամեն ինչ կա, ու ամեն ինչ հաստատված է. չգիտեմ՝ ինչու են հիմա կանչում: Երկու անգամ զանգել եմ քննիչին, ասել է՝ պետք լինես, կասենք: Ես չգիտեմ՝ առայժմ կա՞ ինչ-որ մեկի դեմ գործ հարուցված, թե՞ ոչ, ոչ մի բան չեն ասում»,-ասաց Վիրաբյանը:

Մեր զրուցակցի խոսքերով՝ իրավական առումով այդ գործի մեջ ամեն ինչ պարզ է, միայն թե չեն կարողանում գործին քաղաքական լուծում տալ․ «Եվրադատարանը վճիռը կայացրել է, Հայաստանին տվել երեք ամիս ժամանակ բողոքարկելու այդ վճիռը, Հայաստանը չի բողոքարկել այդ վճիռը՝ ըստ էության համամիտ լինելով ՄԻԵԴ-ի վճռի հետ: Իրենք գիտեն՝ մեղավորն ով է, ու ինչ պետք է անեն, բայց քաղաքական հետևանքները չեն պատկերացնում, թե ինչ պետք է լինի: Դուք էլ գիտեք, որ գործում բարձրաստիճան պաշտոնյաներ են ներգրավված:

Գրիշա Վիրաբյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն «Առաջին լրատվական»-ին փոխանցեց, որ նախաքննության ավարտի ժամկետը որոշում են քննիչն ու դատախազը, և դեռ ավարտվելու ժամկետի մասին տեղեկություն չունի․ «Տեղյակ եմ, որ փորձաքննությունը նշանակել են՝ կարգն այնպես է, որ մեզ պետք է որոշմանը ծանոթացնեն, պետք է մոտ օրերս գնամ ծանոթանամ»,- եզրափակեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում