Sports.kz-ի փոխանցմամբ՝ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը մեկնել է Ղազախստան ու միացել «Տոբոլ»-ին:
Մկրտչյանը մարզական կարիերան սկսել է «Փյունիկ»-ում, որից հետո տեղափոխվել է Դոնեցկի «Մետալուրգ» (47 խաղ, 8 գոլ): Այնուհետև նա համալրել է Մախաչկալայի «Անժի»-ի կազմը՝ անցկացնելով 13 խաղ:
Կառլենը 2008 թվականից Հայաստանի հավաքականի անդամ է: Նա ազգային թիմում անցկացրել է 35 խաղ, խփել 2 գոլ: