Էդուարդո Էրնանդեսը՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մեքսիկացի հարձակվող Խավիեր Էրնանդեսի գործակալը, հայտարարել է, որ հարձակվողը, ով «Ռեալ»-ում հանդես է գալիս վարձակալական հիմունքներով, հունվարին չի վերադառնալու Անգլիա:
«ԶԼՄ-ները հաճախ են պատմություններ հորինում: Վերջերս հանդիպել եմ Խավիերի ու «Ռեալ»-ի ղեկավարության հետ: Նա հունվարին չի հեռանալու «Ռեալ»-ից:
Անկասկած, նա ցանկանում է ավելի հաճախ խաղալ, բայց հասկանում է, որ դրա համար պետք է ջանասիրաբար աշխատել: Նրա համար ամեն ինչ առջևում է»,- Էդուարդոյի խոսքերը մեջբերում է AS-ը:
Իսպանիայի Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Էրնանդեսն անցկացրել է 7 խաղ ու խփել 3 գոլ: