Մադրիդի «Ռեալ»-ի նախկին պաշտպան Ֆրանսիսկո Պավոնը գովեստի խոսքեր է հասցեագրել թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիին: Պավոնը, մասնավորապես, նշել է իտալացի մասնագետի` բարձրակարգ թիմի հետ աշխատելու ունակությունը:
«Կարծում եմ` Անչելոտին հիանալի գիտի, թե ինչպես կառավարել նման թիմը: Չէ՞ որ խոսք է գնում շատ բարձրակարգ ֆուտբոլիստների մասին:
Անչելոտիի մակարդակը թույլ է տալիս նրան ստանալ առավելագույնը «Ռեալ»-ի խաղացողներից: Բոլորը գոհ են նրա աշխատանքից»,- Marca-ն մեջբերում է Պավոնի խոսքերը: