Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում կկայանա մադրիդյան դերբի: Մրցաշարի 1/16 եզրափակչի երկու խաղերի արդյունքում «Ատլետիկո»-ն հաղթել է «Օսպիտալետ»-ին և քառորդ եզրափակչի ուղեգրի համար կպայքարի «արքայական ակումբ»-ի հետ: «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում դիմակայությունը կկայանա հունվարի 7-ին, իսկ պատասխան հանդիպումը` «Սանտիագո Բերնաբեո»-ում` հունվարի 14-ին:
«Բարսելոնա»-ի մրցակիցը կլինի «Էլչե»-ն, որը 1/16 եզրափակչում կայացած երկու դիմակայությունների արդյուքնում հաղթել է «Վալյադոլիդ»-ին:
Խաղային մյուս զույգերը հետևյալն են`
«Վիլյառեալ»-«Ռեալ Սոսյեդադ»
«Ալմերիա»-«Խետաֆե»
«Գրանադա»-«Սևիլիա»
«Վալենսիա»-«Էսպանյոլ»
«Մալագա»-«Լևանտե»
«Սելտա»-«Ատլետիկ»