«Միլան»-ի գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագին հայտարարել է, որ լիովին վստահում է թիմի հարձակվող Ստեֆան Էլ Շարավիին:
«Մեր թիմում մեծ է մրցակցությունը: Այդ պատճառով, բնականաբար, նա կարող է դուրս մնալ հիմնական կազմից: Սակայն ես բարձր եմ գնահատում Ստեֆանին, նրա խաղային որակներն ու հուսով եմ, որ նա կարող է կայուն խաղ ցուցադրել և գոլեր խփել:
Կարող եմ ասել, որ քանի դեռ ես «Միլան»-ում եմ, Էլ Շարավին չի հեռանա»,- Football Italia-ն մեջբերում է Ինձագիի խոսքերը: