Մոսկվայի «Սպարտակ»-ի և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը մեկնաբանել է ֆրանսիացի հայտնի ֆուտբոլիստ Թիերի Անրիի` կարիերան ավարտելու որոշումը:
«Հաջողություն, լեգենդ: Քեզ միշտ ամենատաղանդավոր հարձակվողներից մեկն եմ համարել: Շատ բան եմ սովորել քեզնից»,- Facebook-ի իր էջում գրել է Մովսիսյանը:
Հիշեցնենք, որ «Մոնակո»-ի, «Յուվենթուս»-ի, «Արսենալ»-ի, «Բարսելոնա»-ի և Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվողը ֆուտբոլային փորձագետ է դարձել: