Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսն իր կարծիքն է հայտնել «արքայական ակումբ»-ի պաշտպանի Սերխիո Ռամոսի պայմանագրի երկարաձգման շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
«Սերխիոն ցանկանում է կարիերան ավարտել «Ռեալ»-ում. ակումբը նույն ցանկությունն ունի: Նա լավագույն պաշտպանն է աշխարհում»,- Marca-ն մեջբերում է Պերեսի խոսքերը:
Հիշեցնենք, որ 28-ամյա Ռամոսը «արքայական ակումբ»-ում հանդես է գալիս 2005 թվականից: «Ռեալ»-ի կազմում նա երեք անգամ Իսպանիայի չեմպիոն է դարձել, երկու անգամ նվաճել երկրի գավաթը, երկու անգամ` Սուպերգավաթը, Չեմպիոնների Լիգայի գավաթակիր դարձել և նվաճել ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը: