Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթին ատենակալ դառնալու հնարավորություն չընձեռվեց, քանի որ Լոս Անջելեսի քրեական դատարանի դատավորը վճռեց, որ դերասանը բոլորին կշեղի դատական գործընթացից: Այս մասին գրում է Daily Mail-ը:
Նշենք, որ դերասանը, ով այսօր 51 տարեկան դարձավ, ուրբաթ օրը դատարան էր ժամանել` ատենակալի համար հարցազրույց անցնելու:
«Դուք չեք կարող հենց այնպես Բրեդ Փիթին ատենակալների նստարանին նստեցնել` սպասելով, որ 11 մյուս ատենակալները չեն նկատի դա: Բնական է, որ ատենակալները կնայեն Բրեդին, նրա դատարանում ասածին, նրա կարծիքը կազդի նրանց վրա, երբ վճիռը քննարկվի փակ դռների հետևում»,- ասել է փաստաբան Ուիլյամ Լայվլին: