ԱՄՆ-ում վերջին վեց տարիներին ծնողների բռնության և անփութության պատճառով առնվազն 786 երեխա է մահացել՝ չնայած որ սոցիալական ծառայությունները և իշխանությունները տեղյակ են եղել այդ ընտանիքներում տիրող դրությանը: Այս մասին է հաղորդում Associated press-ը:
Հինգշաբթի օրը գործակալության կայքում հայտնվել է ԱՄՆ-ում ծնողների կողմից երեխաների նկատմամբ բռնությունների և անփութության վերաբերյալ լրագրողական զեկույցը:
Լրագրողները ութ ամիս շարունակ բաց աղբյուրներից ուսումնասիրել են 2008-2014թթ տվյալները, ինչպես նաև հարցումներ են կատարել սոցծառայություններից, դատարաներից, Առողջապահության և սոցապահովագրության նախարարությունից, ՀԴԲ-ից և ԱՄՆ-ի 50 նահանգների իշխանություններից: Գործակալության տվյալներով՝ մահացած երեխաների մեծ մասը մինչև չորս տարեկան են եղել: