Ջեննիֆեր Էնիսթոնի համար գալիք տարին խոստանում է մրցանակներով հարուստ լինել: Դերասանուհին «Տորթ» ֆիլմում նկարահանվել է իր համար անսովոր ոճում: Փորձը բավականին հաջող է ստացվել. նրան առաջադրել են «Ոսկե գլոբուս» և Critics’ Choice Movie Awards մրցանակներին:
Արդեն շուտով կհայտարարվեն «Օսկարի» հավակնորդների անունները, և փորձագետները չեն կասկածում, որ Էնիսթոնը կհայտնվի «Լավագույն կանացի դեր» անվանակարգի կարճ ցուցակում, գրում է Elle.ru-ն:
Իսկ առայժմ, Ջենիֆերը «Տորթ» ֆիլմի նկարահանող խմբի հետ ճանապարհորդում է երկրով մեկ։ Նախօրեին Նյու Յորքում կայացել է ֆիլմի ցուցադրությունն ու մամլո կոնֆերանսը:
Ջենիֆերը պատասխանել է լրագրողների հարցերին, այնուհետև ուղևորվել է պրեմիերայի առթիվ կազմակերպված ընթրիքին, որին ներկա են եղել Լիվ Թայլերն ու Սելենա Գոմեսը: